Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԱԺԽՈ-003-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 08.09.2017թ.

 

1. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման 5-րդ հավելվածի «Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ խմբ., պատվիրակության ղեկավար)» բառերը փոխարինել «Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ խմբ.)» բառերով, եւ նույն հավելվածը, այդ բառերից առաջ, լրացնել «Արա Բաբլոյան (ՀՀԿ խմբ., պատվիրակության ղեկավար)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2017թ. սեպտեմբերի 08
Երևան
ԱԺԽՈ - 012-Լ