ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի 015-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ 2020 թվականի փետրվարի 11-ի դիմումը՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. |
Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման. |
1. 47-րդ հավելվածի (Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խումբ) «Ջանիբեկ Հայրապետյան ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը, |
2. 49-րդ հավելվածի (Հայաստան-Սերբիա բարեկամական խումբ) «Տիգրան Ստեփանյան ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը: |
3. 45-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ հավելվածներում (Հայաստան-Չիլի, Հայաստան-Պորտուգալիա, Հայաստան-Ռումինիա, Հայաստան-Սերբիա, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբեր) «Տիգրան Ուրիխանյան ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը փոխարինել «Տիգրան Ուրիխանյան «Խմբակցությունում ընդգրկված չէ» բառերով: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2020թ. մարտի 02
Երևան
ԱԺԽՈ - 020-Ա