National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի 015-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 02.12.2019թ.

 

     Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.

  Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման.

1) 4-րդ հավելվածի (Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խումբ) «Շիրակ Թորոսյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Քրիստինե Պողոսյան «Իմ քայլը» խմբակցություն»  բառերով,

2) 37-րդ հավելվածի (Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբ) «Քրիստինե Պողոսյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Շիրակ Թորոսյան «Իմ քայլը» խմբակցություն»  բառերով,
3) 56-րդ հավելվածից (Հայաստան-Քուվեյթ բարեկամական խումբ) հանել «Արտակ Մանուկյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2019թ. դեկտեմբերի 02
Երևան
ԱԺԽՈ - 064-Ա

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am