Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ (ԱՆԴԱՄ) ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ, «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 30.09.2019թ.

 

  Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ  62-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում Է .

  Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2019 թվականի հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» (Խ-287-19.09.2019,26.09.2019-ՊԻ-012/0) Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման տեւողությունը սահմանել մինչեւ չորս ժամ, իսկ «Տարածքային կառավարման մասին» (Կ-144-20.05.2019,26.09.2019-ՏՏԳԲ-011/0) եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանել մինչեւ երեք ժամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2019թ. սեպտեմբերի 30
Երևան
ԱԺԽՈ - 052-Լ