Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 05.02.2019թ.

 

 

    Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով  եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում Է. 

1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի  գումարման օրերի հետեւյալ ժամկետացանկը.

1) առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին. 

2) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երկուշաբթի օրը ՝ ժամը 10:00-ին. 

3) գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա չորեքշաբթի օրը ՝ ժամը 14:00-ին.

4) եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երկուշաբթի օրը ՝ ժամը 15:00-ին. 

5) մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են  Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երկուշաբթի օրը ՝  ժամը 12:00-ին. 

6) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երկուշաբթի օրը ՝ ժամը 14:00-ին.

7) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երեքշաբթի օրը ՝ ժամը 12:00-ին.

8) տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երեքշաբթի օրը ՝  ժամը 14:00-ին.

9) տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երեքշաբթի օրը ՝ ժամը 15:00-ին.

10) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա չորեքշաբթի օրը ՝ ժամը 10:00-ին.

11) ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երեքշաբթի օրը ՝ ժամը 10:00-ին.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» ԱԺԽՈ – 004 – Լ որոշումը:


  
  
  
  
  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2019թ. փետրվարի 05
Երևան
ԱԺԽՈ - 003-Լ