National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԱԺԽՈ-008-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.06.2018թ.

 

1. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 19-ի «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-008-Լ որոշման.

1) 1-ին հավելվածում՝ «Արմենուհի Կյուրեղյան (ՀՅԴ խմբ.)» բառերից հետո լրացնել «Սպարտակ Սեյրանյան (ՀՅԴ խմբ.)» բառերը:

2) 2-րդ հավելվածում՝ «Էդմոն Մարուքյան («Ելք» խմբ.)» բառերից հետո լրացնել  «Հովիկ Աղազարյան («Ելք» խմբ.)»,  «Լենա Նազարյան («Ելք» խմբ.)» բառերը:

3) 3-րդ հավելվածում՝ «Սասուն Միքայելյան («Ելք» խմբ.)» բառերից հետո լրացնել  «Հայկ Կոնջորյան («Ելք» խմբ.)»,  «Ալեն Սիմոնյան («Ելք» խմբ.)» բառերը, «Ռուզաննա Առաքելյան (ՀՅԴ խմբ.» բառերից հետո լրացնել «Սպարտակ Սեյրանյան (ՀՅԴ խմբ.)» բառերը:

4) 4-րդ հավելվածում՝ «Արսեն Միխայլով (ՀՀԿ խմբ.)» բառերը փոխարինել «Տաճատ Վարդապետյան (ՀՀԿ խմբ.)» բառերով, «Էդմոն Մարուքյան («Ելք» խմբ.)» բառերից հետո լրացնել  «Ալեն Սիմոնյան («Ելք» խմբ.)»  բառերը:


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
 

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2018թ. հունիսի 11
Երևան
ԱԺԽՈ - 042-Լ

 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS