National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԸ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.03.2018թ.

 

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 34-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման հավելվածի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին:

2. Ազգային ժողովի պատգամավորների գրանցման կարգը սահմանում եւ գրանցումը կազմակերպում է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը:

3. Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

4. Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

5. Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին եւ Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանաված երդմամբ հանդես է գալիս նորընտիր Հանրապետության նախագահը:

6. Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ նորընտիր Հանրապետության նախագահը:

7. Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2018թ. մարտի 19
Երևան
ԱԺԽՈ - 021-Լ

 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS