ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 3/1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
05.02.2020
1. Քննարկված հարցը՝
«Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 5-ի արտահերթ նիստի օրակարգի նախագծի հաստատում»
Քվեարկության արդյունքները`
կողմ` 12, դեմ` 5, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է
1. Քննարկված հարցը՝
ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն համաձայնություն տալու մասին»
Քվեարկության արդյունքները`
կողմ` 12, դեմ` 5, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է
2. Քննարկված հարցը՝
ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ ընդգրկելուն համաձայնություն տալու մասին»
Քվեարկության արդյունքները`
կողմ` 12, դեմ` 5, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 3 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
05.02.2020
1. Քննարկված հարցը՝
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իմ քայլը» խմբակցությունը հետ է վերցրել «2020 թվականի փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը Խորհրդի արտահերթ նիստն ավարտվեց: