ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ
ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
ք. Երևան,
12 հունվարի 2018 թվական
ՀՀ ԱԺ նստավայր, 334 սենյակ
ժամը՝ 16:00
- 1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին
- 2. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-003-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
- 3. Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին 2017 թվականի հունիսի 11-ի N 009-L որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- 4. Միջխորհրդարանական հանձնաժողովներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խմբերի գործունեության կարգը հաստատելու մասին
- 5. Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը հաստատելու մասին
- 6. Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը հաստատելու մասին
- 7. Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում մի շարք օրենքների նախագծերի քննարկման տեւողությունը սահմանելու մասին
- 8. Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը սահմանելու մասին