National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
19.03.2024
ՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մարտի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Ար...
19.03.2024
Հայաստանի մյուս համայնքներում եւս կգործեն շրջիկ առեւտրի վերաբերյալ կարգավորումները
Մենք մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք օրենքներ այս թեմայով  եւ Երեւանում կանոնակարգեցինք շրջիկ առեւտուրը: Դեռեւս այն ժամանակ Ազգային ժողովի  հե...
19.03.2024
Քննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ հանրային հեռարձակողին առանց լիցենզիայի եւ մրցույթի հանրային մուլտիպլեքսում ունենալու եւս մեկ համապետ...
19.03.2024
Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար ...
19.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 22-ին` ժամը 11:00-ին, 414 ս...
19.03.2024
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մարտի 19-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով...
18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...
18.03.2024
20 հարց` մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Ազգային ժողովի խորհուրդը մարտի 18-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերոր...
18.03.2024
«Հաշմանդամություն եւ ներառում» թեմայով աշխատաժողով ՀՀ ԱԺ աշխատակազմի համար
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադական խորհրդարանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մարտի 16-ին եւ 17-ին տեղի է ունեցել «Հաշմանդամությ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր