National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սիրելի բարեկամ,

ողջունում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովի գործունեության թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր են խորհրդարան-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման համար: Ձգտելու ենք առավելագույն ջանքեր ներդնել, որ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի գործունեությունը լինի ավելի մատչելի ու հասկանալի քաղաքացիների համար, իսկ վերջիններիս ձայնը` լսելի ու հասանելի Ազգային ժողովին:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն իր տեղեկատվական բազայով ու հագեցվածությամբ հնարավորություն է տալիս մի քանի լեզուներով տեղեկանալու խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական գործունեությանը եւ խորհրդարանական անցուդարձին` դառնալով համագործակցության բաց հարթակ:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ


Լուրեր
 Բոլոր լուրերը
07.08.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` խորհրդար...
06.08.2020
Ընտրական օրենսգրքի հանրային քննարկումների մասնակցության հրավեր
ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխու...
06.08.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   1-ին մասի եւ  213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նա...
06.08.2020
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին Բեյրութի նավահանգստում տեղի ունեց...
06.08.2020
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավա...
04.08.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրա...
04.08.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ  (Բելառուսի Հանրապետություն) կգ...
03.08.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին
«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների եւ քույրերի հիշատակը: Իբրեւ ցեղասպանություն վերապր...
31.07.2020
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնմ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր