National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
16.04.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Ապրիլի 16-ին` ժամը 15:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:...
16.04.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում ...
15.04.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով...
15.04.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պաշտպանության եւ...
15.04.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին: Ալեն Սիմոնյանը, ողջունելով Ղ...
15.04.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը: Նրանք ...
15.04.2024
Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում
Կարգավորումը պայմանավորված է եզդի ազգի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման, անմեղ զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտությամբ, հասարակության...
15.04.2024
Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի ապրիլի 15-...
15.04.2024
Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 15-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ խորհուրդը համաձայնություն...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր