Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
25.05.2022
ԼՂ հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, մենք ասում ենք, որ դա իրավունքի խնդիր է. Վարչապետ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանն ադրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ն...
|
25.05.2022
Մեղրի համայնքը ե՞րբ կունենա գազամատակարարում. Արմեն Խաչատրյանի հարցը Գնել Սանոսյանին
|
25.05.2022
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բավականին թափանցիկ եւ հրապարակային է. Արարատ Միրզոյան
|
25.05.2022
2021-ի համեմատ մոտ 570 մլրդ դրամով ավելի առեւտրաշրջանառություն է եղել. վարչապետի պատասխանը Գեւորգ Պապոյանի հարցին
|
25.05.2022
Մադրիդյան սկզբունքներն ընդունած ՀՀ կառավարությունն Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում. ՀՀ վարչապետ
|
25.05.2022
Ընդդիմության գործողությունների վերաբերյալ Արուսյակ Ջուլհակյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
|
25.05.2022
Հայկական բեռնատարների համար Իրանը մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություն արե՞լ է. Սերգեյ Բագրատյան
|
25.05.2022
Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված են ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները եւ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը. Նիկոլ Փաշինյան
|
25.05.2022
Բոլոր պահվող անձինք, ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն. վարչապետի պատասխանը Սոնա Ղազարյանի հարցին
|