National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
05.07.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապե...
04.07.2022
Կկանոնակարգվի անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից անդամ պետությունների հավաքագրած մաքսային վճարների բաշխման գործընթացի ճշտությունը
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ վճարների) գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական մի...
04.07.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումնե...
04.07.2022
Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչների կողմից խաղասրահում խաղանիշերի փոխանակումը միայն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջները խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 200.000 դրամի չափով. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացո...
04.07.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գեւորգյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Ար...
04.07.2022
Օրենսդրական փաթեթով փորձ է արվում վերականգնել սպառողների եւ տնտեսվարողների միջեւ վստահության միջավայրը. Գեղամ Գեւորգյան
Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից ակցիաների իրականացման եւ կազմակերպման գործընթացի կարգավորմանն ու դրանց...
04.07.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կմասնավորեցվեն «Արմենիկում» ՓԲԸ եւ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ ընկերությունները
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ...
04.07.2022
«Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն կմասնավորեցվի պրոֆիլի պահպանմամբ
44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում գործող վերականգնողական կենտրոնները մեծ զարգացում են ապրել, ձեւավորվել են նաեւ նորերը. նշել է Առողջապահության նախարարի տ...
04.07.2022
Քննարկվել է Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան օրենքներում սահմանել լիազո...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր