National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
06.10.2022
Տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-ին, 314 դահլիճում կկայանա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգը՝ այստեղ: ...
06.10.2022
Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվել են ԲԴԽ անդամներ
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ պատգամավորների 67 կողմ ձայնով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Կարեն Անդրեա...
06.10.2022
Ընտրվելու դեպքում անկախ եւ հանրային վստահությունը վայելող դատական իշխանությունը կայացնելու հարցում անմնացորդ ջանքեր կգործադրեմ. ԲԴԽ անդամի թեկնածու Երանուհի Թումանյանց
Ընտրվելու դեպքում անկախ եւ հանրային վստահությունը վայելող դատական իշխանությունը կայացնելու հարցում անմնացորդ ջանքեր կգործադրեմ. ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստ...
06.10.2022
Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, եւ սա հնարավորություն է իմ երազանքին իսկապես մոտենալու. ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյան
Ինձ համար մեծ պատիվ է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվելը. իր ելույթում նշել է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը: Նա ընդգծել ...
06.10.2022
ԱԺ նախագահը հանդիպել է Շվեյցարիայի դեսպանին. շեշտվել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Հանդիպմանը քննարկվել...
06.10.2022
Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվակա...
06.10.2022
ԱԺ խորհրդի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ
Հոկտեմբերի 6-ին ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նիստ է գումարել եւ համաձայնություն տվել հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանա...
05.10.2022
Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունը խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար. Նիկոլ Փաշինյան
«Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպե՞ս եք գնահատում խաղաղության օրակարգի շուրջ բանակցային գործընթացները, որո՞նք են հիմնական...
05.10.2022
Ադրբեջանի զինուժի հարձակումից տուժած անձանց գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկած միջոցառումներով է հետաքրքրվել Արմեն Խաչատրյանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է, թե Կառավարությ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր