National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
21.03.2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում. Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Խորապես ցնցված եւ հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, ...
21.03.2023
Նախատեսվում է էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվային
Բարեփոխումներով առաջարկում ենք փոփոխություններ կատարել մի շարք ոլորտներում, որոնց արդյունքում թվայնացում եւ թվային վերափոխում կիրականացվի: Մասնավորապե...
21.03.2023
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը: Ըստ նախագծի՝ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կ...
21.03.2023
Գործունեության որոշ տեսակներ կազատվեն ծանուցման պահանջից. օրենսդրական առաջարկը քննարկվել է ԱԺ նիստում
Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել ու պարզեցնել վարչարարությունը, ծանուցման ենթակա մի շարք գո...
21.03.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը չի ընդգրկվել ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում
ՀՀ Ազգային ժողովը մարտի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը` հաստատելով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգ...
21.03.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Մարտի 24-ին` ժամը 16:00-ին, ԱԺ 414 դահլիճում կկայանա Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:...
20.03.2023
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 126 միջոցառում. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է շուրջ 612.6 մլրդ դրամ, որի շրջանակում 16 ծրագրով իրականա...
20.03.2023
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին» նախագծին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը` «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազոր...
20.03.2023
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Վրաստանի նորանշանակ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր