National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
28.05.2023
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին
Մայիսի 18-22-ը Լյուքսեմբուրգում կայացել է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանը:  Աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվ...
28.05.2023
Հանդիսավոր միջոցառում Սարդարապատում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի,  բարձրաստիճան պաշտոնյաների, «Քաղաքացիական պ...
28.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ: Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողու...
26.05.2023
Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները, թեեւ ծանր է եղել, բայց կատարել է. Տիգրան Աբրահամյան
Դժվար է կանխատեսել, թե գործընթացներն ինչպես կզարգանան, բայց փաստ է, որ Ադրբեջանը շեղվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից. նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբ...
26.05.2023
Մոսկովյան եռակողմ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեի. հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր չի կնքվի. Աղվան Վարդանյան
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյան...
26.05.2023
Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափի միջոցով, միջազգային մեխանիզմների հովանու ներքո. Արթուր Հովհաննիսյան
Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է միջազգայնորեն ճանաչված իր 29.800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ եւ Լեռնային Ղա...
26.05.2023
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ին, 214 սրահում կկայանա Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պաշտպանության եւ անվտանգո...
26.05.2023
Սերգեյ Աղինյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Խորհրդարանը մայիսի 26-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագի...
26.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի առթիվ
Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ Վերջին դասի առթիվ` մաղթելով բարձր առաջադիմություն ուսման շարունակության մեջ: Այնքան էլ շատ չի անցել այն օրից, ե...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր