National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
23.05.2022
Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների առաջին խումբը կմեկնի Երուսաղեմ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու  առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, համագործակցելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքության...
23.05.2022
Քննարկվել են Ընտրական օրենսգրքում հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության կարգի եւ ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների բարելավմանն ուղղված առաջարկները
Մայիսի 23-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի ԱՍՀ մշտական հանձնաժողովի պատգամավորների, ԱԺ պատգամավորների եւ IFES (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) ներկայացուցիչների հետ հերթակա...
23.05.2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
Մայիսի 23-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջ...
23.05.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղ...
23.05.2022
Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է. Անուշ Բեղլոյան
Կարեւորում եմ հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Այս մասին ասել է Ազգային ժողովի Հա...
20.05.2022
Կայացել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսների հարցերով մշտական հանձնաժողովի նիստը
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահել է կառույցում մեր երկրի պատվիրակության ա...
20.05.2022
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զ...
20.05.2022
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ամերիկահայ բժիշկ-սրտաբան, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի հետ
Անգնահատելի է մարդու առողջությունը: Դուք մարդկանց նոր կյանք եք տալիս. ասել է  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու ...
20.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությանը
Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի գլխավորած պ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր