National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
28.01.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխա...
27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում: Հունվարի 24-ին մեկնարկած ...
27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվ...
27.01.2022
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ անդրադա...
27.01.2022
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահ
Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (Ե...
27.01.2022
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 1-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում կգումարի նիստ` հետեւյալ օրակարգով: Փետրվարի 2-ին` ժամը 11:00...
27.01.2022
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ է ժամանել Հունաստանի խորհրդարանի փորձագիտական խումբը
Հունվարի 25-27-ը «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հե...
27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ո...
27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի  հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրե...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր