National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
06.12.2023
Խորհրդարանի հերթական նիստում ներկայացվել են նախորդ օրը տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները
Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Վճռաբեկ դատարանի...
05.12.2023
Մեր առաջնային խնդիրը տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության ապահովումն է. Ռուստամ Բաքոյան
Կարեւորում եմ Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական միության դերը Հայաստանին վերաբերող հարցերում: Ինչպես արդարացիորեն նկատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան...
05.12.2023
Խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատ...
05.12.2023
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դի...
05.12.2023
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Գիտենք, թե ինչ է վերապրել հայ ժողովուրդը վերջին շրջանում: Հայաստան ենք եկել արտահայտելու Ֆրանսիայի քաղաքացիների եւ Եվրոպական խորհրդարանի համերաշխությո...
05.12.2023
Խորհրդարանը քննարկել է ՀՌՀ անդամի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածությունների ընտրության հարցը
Դեկտեմբերի 5-ի ԱԺ հերթական նիստում խորհրդարանը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ գիտության, կրթության, ...
05.12.2023
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ըն...
05.12.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգ...
04.12.2023
36 հարց` դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 4-ին գումարել է նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր