National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
16.10.2021
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է եռօրյա աշխատաժողով
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ հոկտեմբերի 13-15-ը անցկացրել է եռօրյա...
15.10.2021
Աշխատանքային քննարկում մասնագետների ներգաղթի վերաբերյալ
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Տաղանդի ներգաղթի քաղաքականությունը Հայաստանում» թեմայով առցանց քննարկու...
15.10.2021
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբա...
15.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովները կգումարեն նիստեր
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 18.10.2021 ժամը 10:00 114 սենյակ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությ...
14.10.2021
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Հայկական մշակութային-կրոնական ժառանգությունն  ամեն օր  ենթարկվում  է վանդալիզմի: Հարցը քննարկվել է ՀՀ  ԱԺ մարդու իրավունքների պաշտ...
14.10.2021
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի...
14.10.2021
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը մասնակցել է Երեւանի շախմատի միջազգային բաց մրցաշարի մեկնարկին
Հոկտեմբերի 14-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Կարեն ...
14.10.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի...
14.10.2021
Ուշադրության կենտրոնում ԲՏՃՄ (STEM) առարկաներն են
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր