National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
30.11.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
29.11.2021
Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը
ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողո...
29.11.2021
Նարեկ Զեյնալյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 24-26...
29.11.2021
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը
Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ  խորհրդի եւ ԽՎ-ի  14-րդ համատեղ լիագումար նիստը: Նիստի օրակարգում է եղել «Հավաքական...
29.11.2021
Նիստեր կգումարեն ԱԺ հանձնաժողովները
Նոյեմբերի 30-ին` ժամը 10:00-ին, ԱԺ 314 դահլիճում տեղի կունենա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Պաշտպանության եւ անվտանգու...
28.11.2021
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահի հետ
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախա...
28.11.2021
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին Մադրիդում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Ալեն Սիմոնյանը նշել ...
28.11.2021
Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարան...
26.11.2021
Աշխատանքային քննարկում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
2020-ին խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում Կառավարության առաջարկած լրացումները, որոնցով սահմանվել է աշխարհազոր եզրույ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր