National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
10.08.2022
Հայաստանում է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 10-ին ընդունել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախա...
04.08.2022
Իրաքի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միության պատվիրակությունը խորհրդարանում է
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 4-ին հանդիպել է Իրաքի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միությա...
30.07.2022
Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը. Հակոբ Արշակյան
Կանայք մեր բնակչության կազմում մեծամասնություն են՝ տարբեր գնահատականներով շուրջ 60 տոկոսը, սակայն նրանց զբաղվածության տոկոսը ցածր է: Այս համաժողովի նպ...
27.07.2022
Նախատեսվում է կարգավորել այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որում, ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է կարգավոր...
27.07.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույո...
26.07.2022
Ներկայացվել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մեկամյա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ա...
26.07.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին եւ նրա գլխավորա...
26.07.2022
Քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
2023 թ. ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է  իրականացնել բյուջետային 20 ծրագրի 183 միջոցառում. բյուջեն կկազմի շուրջ 248,6 մլրդ դրամ, որն 2022 թ. հա...
22.07.2022
Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի համար անընդունելի է թուրքական կողմի առաջ քաշած որեւէ նախապայման. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաք...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր