National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
26.11.2021
Աշխատանքային քննարկում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
2020-ին խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում Կառավարության առաջարկած լրացումները, որոնցով սահմանվել է աշխարհազոր եզրույ...
26.11.2021
Քննարկում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորների նախաձեռնությամբ  նոյեմբերի 26-ին տեղի...
26.11.2021
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանոմ Չինաստանի Ժողովրդական Հանր...
26.11.2021
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի նոյեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Նոյեմբերի 30-ին` ժամ...
26.11.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է համաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Նոյեմբերի 25-26-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի  Տավրիդյան պալատում մասնակցել է  Ռուսաստանի Դաշն...
25.11.2021
Խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 25-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով: Լսումներին...
25.11.2021
Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրենին
Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ...
25.11.2021
Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդ...
25.11.2021
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը
ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսում...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր