Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
09.09.2024
Համաձայնագրի վավերացմամբ հայկական կազմակերպությունները կարող են մասնակցել Միջազգային արեւային դաշինքի ծրագրերին
Հաշվի առնելով Հայաստանում արեւային էներգիայի ներուժը, ոլորտի զարգացման դինամիկան եւ հեռանկարները՝ Միջազգային արեւային դաշինքին միանալը հնարավորություն...
|
09.09.2024
Գործադիրը փոփոխություններ է կատարում «Գնահատման գործունեության մասին» օրենքում
Կադաստրի կոմիտեում գործող գնահատման հանձնաժողովի անդամների համար օրենքով սահմանված հինգ տարվա աշխատանքային ստաժ ունենալու պահանջը կփոխարինվի երկու տար...
|
09.09.2024
Խորհրդարանը քննարկել է Եվրաջասթի եւ Հայաստանի իրավասու մարմինների միջեւ համագործակցությունը զարգացնելուն միտված օրենսդրական նախաձեռնություն
Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 5-ին, նպատակ ունի ամրապնդելու, ինչպես նաեւ զարգացնելու կազմակերպված հանցավորության, ահաբեկչության,...
|
09.09.2024
Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքը
Սեպտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է,...
|
09.09.2024
Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ
Սեպտեմբերի 9-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտ...
|
07.09.2024
Ավարտվեց ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը, մասնակիցները ստացան հավաստագրեր
Գերհագեցած երկու շաբաթ, բազմաթիվ հանդիպումներ ու այցեր: ԱԺ «Ամառային դպրոցին» մասնակցելու հայտ էր ներկայացրել 400 դիմորդ: Ընտրական շեմը հաղթահարեց 50 ...
|
07.09.2024
ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է համայնքներում, ծանոթացել խնդիրներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի...
|
06.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում սեպտեմբերի 6-ին հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Վարչապետը ողջո...
|
06.09.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում հյուրընկալվել է դանիացի պատգամավոր Շյուրդուր Սկաալեի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել են դանիացի պատգամավոր ...
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am