National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
06.10.2022
Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվակա...
06.10.2022
ԱԺ խորհրդի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ
Հոկտեմբերի 6-ին ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նիստ է գումարել եւ համաձայնություն տվել հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանա...
05.10.2022
Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունը խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար. Նիկոլ Փաշինյան
«Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպե՞ս եք գնահատում խաղաղության օրակարգի շուրջ բանակցային գործընթացները, որո՞նք են հիմնական...
05.10.2022
Ադրբեջանի զինուժի հարձակումից տուժած անձանց գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկած միջոցառումներով է հետաքրքրվել Արմեն Խաչատրյանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է, թե Կառավարությ...
05.10.2022
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթաց կշարունակվի. ԱԳ նախարար
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Լիլիթ Կիրակոսյանն ԱԳ նախարարից հետաքրքրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմա...
05.10.2022
Միջազգային խաղաղապահների մեխանիզմների կիրարկման ուղղությամբ որեւէ առարկայական քայլեր կատարվե՞լ են. Լիլիթ Ստեփանյանի հարցն Արարատ Միրզոյանին
Հոկտեմբերի 5-ին կայացած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս հայ...
05.10.2022
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ուսուցիչ...
05.10.2022
Խորհրդարանն ընդունել է քննարկված օրինագծերը
Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները շնորհավորել են ուսուցիչների...
04.10.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյան...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր