National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
09.02.2023
Պատգամավորները կողմ են քվեարկել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը
Խորհրդարանի՝ փետրվարի 9-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ ութերորդ գումարման պատգամ...
09.02.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահերթ ելույթը
Խորհրդարանը փետրվարի 9-ի նիստում շարունակել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը: Արտահերթ ելույթ...
09.02.2023
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Փետրվարի 10-ին` ժամը 16:00-ին, 334 սրահում կկայանա Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության...
08.02.2023
Արդյո՞ք ուսումնասիրվել է Թրանսփարենսի հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած կոռուպցիայի համաթիվը. Սիսակ Գաբրիելյանի հարցը վարչապետին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Սիսակ Գաբրիելյանի` արդյո՞ք ուսումնասիրվել է Թրանսփարենսի հ...
08.02.2023
Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը` ի՞նչ ծրագրեր են իրականացվում հին շենքերի նորացման ուղղությամբ. Խաչատուր Սուքիասյան
Փետրվարի 8-ին կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով «Ք...
08.02.2023
Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը նախընտրել է ընդունել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ. Հռիփսիմե Գրիգորյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հետաքրքրվել է, թե ինչու է ՀՀ կառավարու...
08.02.2023
ԵԱՏՄ մարմիններն աշխատում են արգելքները վերացնելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվե...
08.02.2023
Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրմամբ
ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հա...
08.02.2023
Պատգամավորները կողմ են քվեարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի երեք միջնորդություններին
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ՀՀ ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Սեյրան Մուշե...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր