National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
24.03.2025
Դեղերի պետական գրանցման գործընթաց, առկա խնդիրներ ու կարգավորումներ. քննարկում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում դեղերի պետական գրանցման գործընթացի, առկա խնդիրների ու լուծմանն ո...
24.03.2025
Մարտի 25-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց
Մարտի 24-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ինն...
24.03.2025
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն
2024 թվականին իրականացվել են բյուջետային համակարգի մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում 2025 թվականի պետական բյուջեում առաջին անգամ ներառվել են կա...
24.03.2025
Հասմիկ Հակոբյանը հանդիպել է ուսանողների հետ
Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ հանդիպել եւ զրուցել է ԱԺ «Քաղաքա...
24.03.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
24.03.2025
Կառավարությունն առաջարկում է ձեւավորել աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգ
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը, ըստ էության, չի համապատասխանում թե' ներկայիս ...
24.03.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թ. կատարողականը
Տարին տեսանելի էր բազմաոլորտ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնա...
24.03.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնության լրամշակված տարբերակին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 24-ի նիստում քննարկել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի...
24.03.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am