National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
16.05.2022
«Հաղորդակցության դպրոցը» թույլ կտա առավել համակարգված աշխատել սոցիալական հաղորդակցման տիրույթում
Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ ՄՀԻ (IRI) կազմակերպած ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակիցների «Հաղորդակցության դպրոցի» ճան...
16.05.2022
Ավստրիայի խորհրդարան ճանաչողական այցի շրջանակում քննարկվել են բյուջետային գործընթացի առանձնահատկությունները եւ ավստրիական փորձի կիրառման հնարավորությունները
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ավստրիայի խորհրդարան են այցելել ԱԺ ֆինանսավարկային ե...
16.05.2022
Պատգամավորների ու աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացման հարցում կարեւորվել է միջազգային գործընկերների աջակցությունը
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագիրն աջակցում է խորհրդարանի կարողությունների զարգացմանը` վերապատրաստման, փորձա...
16.05.2022
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրենի հետ
Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված պատմական եւ հարուստ ավան...
16.05.2022
ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գեւորգ Պապոյան
2021 թ. դեկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 7,4, միջին գնաճը` 7,2 տոկոս: 2021 թ. ընթացքում Կենտրոնական բանկի կանխատեսումները մի քանի անգամ ճշգրտվել են...
16.05.2022
Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհ...
16.05.2022
Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել կամավորի ինստիտուտը
Մայիսի 14-15-ը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ եւ ՄՀԻ հայաստ...
16.05.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
16.05.2022
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կկայա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր