National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
01.07.2022
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնո...
01.07.2022
ԱԺ նախագահի հայտարարությունները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ առաջադրելու մասին
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրակա...
01.07.2022
Պատգամավորները կողմ են քվեարկել Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների նախագծերին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու, ինչ...
01.07.2022
Քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը
Ազգային ժողովի հուլիսի 1-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության Ազգային ժո...
01.07.2022
Քննարկվել է Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու հարցը
Ազգային ժողովը հուլիսի 1-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել՝ օրակարգում ունենալով 2 հարց: Քննարկվել է «Քաղաքացիական պա...
01.07.2022
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հուլիսի 4-ին` ժամը 12:00-ին, 414 դահլիճում: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի...
30.06.2022
Հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 ...
30.06.2022
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունիսի 30-ին գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել 20...
30.06.2022
Երեխաների իրավունքների պաշտպանությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են եւ կան երեխաների իրավունքների պա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր