National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
08.12.2023
Բարեփոխվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը
Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հե...
08.12.2023
Կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկում Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերում
Գործադիրը մի շարք փոփոխություններ եւ լրացումներ է նախատեսել Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերում: Նոր կարգավորումներն ԱԺ դե...
08.12.2023
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննար...
08.12.2023
Օրենքի նախագծի նպատակն է ապահովել սնանկության վարույթն էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը
Օրենքի նախագծի նպատակն է ապահովել սնանկության վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը՝ սկսած դրա հարուցումից մինչեւ վարույթի ավարտը, ինչպես նաեւ լ...
08.12.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
08.12.2023
Օրենսդրական փոփոխությունների նպատակը պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարումն է
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի տեղեկացմամբ նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական եւ ազգային պահուստներում առկա իրերի՝ թանկ...
08.12.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
08.12.2023
Նոր իրավակարգավորումներ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում
Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական եւ ԵՄ ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում, որը, որպես պարտավորություն, Հայաստանը ստանձնել ...
08.12.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակու...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր