National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
06.06.2023
Գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները կհստակեցվեն
Հայաստանի Հանրապետությունում գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները հստակեցնելու համար օ...
06.06.2023
Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում 2022 թ. բյուջետային կատարողականի հաշվետվությունը
Ներագրոպարենային համակարգի զարգացման քաղաքականության մեջ որպես հիմնական գերակայություններ են դրված եղել գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունա...
06.06.2023
Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է քաղաքապետարանի 2022 թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 86 մլրդ 187 մլն դրամ, բյուջեի կատարողականը կազմել է 98,5 տոկոս: Երեւան քաղաքի 2022 թվ...
06.06.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 2022 թ. պետական բյուջեի կատարողականը կազմել է 85 տոկոս
Շրջակա միջավայրի նախարարության 85 տոկոս կատարողականը պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ, ինչն էլ հետեւանք է քովիդի եւ պատերազմական ...
06.06.2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել  եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության...
06.06.2023
Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 6-ին մասնակցել է «Ապահովելով հասանելիություն բոլորին՝ Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրով Կապի եվրոպական գա...
06.06.2023
Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է...
06.06.2023
Նախաձեռնությամբ ուժը կորցրած են ճանաչվում ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող դրույթները
Պետական եկամուտների կոմիտեի կազմից դուրս է եկել քննչական ստորաբաժանումը, սակայն օրենքում դեռեւս առկա են ՊԵԿ քննիչների մասով որոշ կարգավորումներ: Կառավ...
06.06.2023
Առաջարկվում է ավելացնել ճանապարհները, երկաթուղային գծանցները եւ ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելու դեպքում սահմանված տուգանքների չափը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում փոփոխությունների նպատակն է կանխարգելել ճանապարհների, ճանապարհային ինժեներական կառույցներ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր