National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
28.04.2021
Ազգային ժողովն արտահերթ նիստ գումարեց
1 / 1

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 28-ին խորհրդարանը գումարեց արտահերթ նիստ: Օրակարգում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման հարցերն են:

Ազգային ժողովը որոշեց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

Մինչ օրակարգային հարցի քննարկումը պատգամավորներն իրենց հարցադրումներում փորձեցին պարզել՝ ինչ իրավիճակ կլինի, եթե Հանրապետության նախագահը չստորագրի ԱԺ-ի կողմից ընդունված այս նախագծերը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի հեղինակ Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ այս կարգավորումներն անհրաժեշտ են առաջիկա ընտրություններն առավել ազատ, արդար եւ մրցակցային կազմակերպելու համար: «Ով փորձի խաթարել քաղաքացու կամքը, կեղծել, օրինախախտում կատարել, պատասխանատվության կենթարկվի: Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու իշխանության կամքն  աներկբա է»,-ասաց Հովակիմյանը:

Ներկայացնելով օրենսդրական պահանջը՝ նա տեղեկացրեց, որ Հանրապետության նախագահի կողմից ՍԴ ուղարկելու դեպքում նախագծի ուժի մեջ մտնելը 3-6 ամսով է հետաձգվում: Իսկ եթե նախագահը չի ստորագրում, ապա ստացման պահից 21 օր է հաշվարկվում, որից հետո ԱԺ նախագահը պետք է ստորագրի եւ հրապարակի:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց, որ Հանրապետության նախագահի հետ դեռեւս 2020-ի դեկտեմբերի վերջին ինքն ու պատգամավոր Համազասպ Դանիելյանը հանդիպել են, ներկայացրել ԸՕ-ի փաթեթի վերաբերյալ ամբողջական տեղեկություն: «Ես անձամբ նախագահի աշխատակազմին ուղարկել եմ այն փաթեթը, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Առաջարկել եմ, որ եթե անհրաժեշտություն լինի, նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ պատրաստ ենք քննարկել առանձին դետալներ եւ ի գիտություն ընդունել բովանդակային առումով նրանց դիտարկումները»,-ընգծեց Մակունցը՝ հավելելով, որ դեռեւս արձագանք չի եղել:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am