Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է. |
||
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.
|
||
Հարցի անվանումը | Կոդը և հեղինակները | |
1. | «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին |
Կ-816-15.04.2024-ՊԱ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
2. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում |
837-30.04.2024-ՖՎ |
3. | Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կ-831-23.04.2024-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
4. | ա) «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին |
Կ-832-26.04.2024,17.05.2024-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-8321-26.04.2024,17.05.2024-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
գ) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-8322-26.04.2024,17.05.2024-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
5. | Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն |
Կ-836-30.04.2024-ՖՎ-012/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
6. | ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին |
Կ-839-03.05.2024-ՏՀ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
բ) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-8391-03.05.2024-ՏՀ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
գ) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-8392-03.05.2024-ՏՀ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
դ) «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-8393-03.05.2024-ՏՀ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հետեւյալ հարցերը.
|
||
Հարցի անվանումը | Կոդը և հեղինակները | |
1. | Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Պ-786-28.02.2024,17.05.2024-ՊԻ-011/0 Հեղինակ` Արփինե Դավոյան |
2. | ա) «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-804-22.03.2024-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
բ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին |
Կ-8041-22.03.2024-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
3. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին |
Կ-811-01.04.2024-ՏՀ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
4. | «Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին |
Կ-814-03.04.2024-ԳԿ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
5. | «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-815-09.04.2024-ՏՀ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
6. | «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին |
Կ-823-17.04.2024-ԱՍ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
7. | «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին |
Կ-828-22.04.2024-ՖՎ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած, ինչպես նաեւ Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած հետեւյալ հարցերը.
|
||
Հարցի անվանումը | Կոդը և հեղինակները | |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | Ա. ՍԻՄՈՆՅԱՆ | ||
2024 թվական, մայիսի 21
քաղ. Երեւան ԱԺՈ-711-Լ |