ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 25.05.2020թ.
Հիմք ընդունելով 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության « 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
համաձայնություն տալ Ազգային ժողովի պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում՝ 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2020թ. մայիսի 25
Երևան
ԱԺԽՈ - 038-Լ